Տնտեսական

16.07.2015 10:57


3.63.մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս

3.63.մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 880.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 268.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 4.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 115.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 94.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 148.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.7կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեզոարյան այծի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված տիրազուրկ 10 հատ «կողակ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Իջևանի ՍՈՍ մանկական ավան»:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնորսիչ:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.58մլն.դրամ (տարվա սկզբից 149.58մլն.դր):

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը