Քաղաքական

24.07.2015 11:43


Գնդապետ. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կարող էր օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիա լինել»

Գնդապետ. «Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կարող էր օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիա լինել»

ՀՀ ԱԱԾ արտաքին հետախուզության բաժնի նախկին պետ, ներկայումս Պատերազմի և զինված ուժերի վետերանների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը կարծում է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կարող էր օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիա լինել։ Այս մասին գրում է «Комсомольская правда»–ն։

«Ինձ՝ որպես զինվորականի, դժվար է պատկերացնել, որ ինչ–որ ջահել զինվորիկ հենց այդպես, սառնասրտորեն, բավականին փորձառու մարդասպանի նման, կարողանա հեշտությամբ գնդակահարել, սվինահարել 7 հոգու՝ անծանոթ տանը, գիշերը։ Եվ, գլխավորը, առանց որևէ դրդապատճառի։ Ահա թե ինչու եմ կարծում՝ այդ ամենը ավելի շատ նման է ծրագրված օպերացիայի, որի նպատակը հայաստանյան հանրությանը բորբոքելն ու Ռուսաստանի դեմ տրամադրելն էր»,–ասել է Պ.Պետրոսյանը։

Նա հավելել է, որ այդ հանցագործությանը հնարավոր էր դրդել, օրինակ, հիպնոսի միջոցով.

–Կան հիպնոս անող ուժեղ մասնագետներ և մարդիկ, ովքեր հեշտությամբ են տրվում ներշնչանքին։

Պ.Պետրոսյանն ասել է նաև, որ բազմաթիվ երկրների հատուկ ծառայություններում տարբեր նյութեր կան, որոնք, օրինակ, ներարկելով, կարող են մարդուն դրդել յուրաքանչյուր գործողության.

–Եվ եթե նման ինչ–որ բան տվել են Պերմյակովին սննդի միջոցով կամ էլ ներարկել են, ապա կարող էին նրան ստիպել կատարել ամեն տիպի հրահանգ,–ընդգծել է գնդապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը