Մեկնաբանություն

24.07.2015 14:30


ՀՀԿ տատիկն ու նոր Սահմանադրությունը

ՀՀԿ տատիկն ու նոր Սահմանադրությունը

ՀՀԿ–ի տատիկը դեռ չի արտահայտվել նոր Սահմանադրության ընդունման թեմայով, բայց դրա ժամանակն էլ կգա։

Սամվել Նիկոյանն արտահայտվել է, Գագիկ Հարությունյանն արտահայտվել է։ Խոսել են նաև Հրայր Թովմասյանը, Էդուարդ Շարմազանովը, Վարդան Պողոսյանը և Կարեն Ավագյանը (Աշոտյանին հայտնի դեպքերից հետո պահել են. ցույց չեն տալիս)։ Տատիին երևի պահում են վերջում՝ որպես ծանր հրետանի։

Ճիշտ է, նոր Սահմանադրության նախագծում տատիի կարգավիճակը չի հստակեցված, բայց դա խնդիր չէ նրա համար, քանզի տեքստը դեռ ամբողջությամբ չի հրապարակվել, ու հնարավոր է գագիկհարությունյանենց կանտորան շտկի այդ թերությունը։ Բացի այդ, կարևորը սահմանադրական կարգավիճակը չէ. կարևորը դաշնակցական Հրանտ Մարգարյանի սիրած «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ունենալն է։ Դրանից հետո մնացած բաները դառնում են երկրորդական, քանզի հնարավորություն է ստեղծվում իշխել՝ առանց պատասխանատվություն կրելու։

Տատին, նույն տրամաբանությամբ, կարող է առանց աշխատելու փող ստանալ «վոժդից»՝ սրան–նրան կծմծելու դիմաց։

Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է, և ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ տատին դեռ իր խոսքը կասի։ Հիմա թող նիկոլներն ու շարմազանովները դրսևորվեն, հետո կգա նաև տատիի երևալու պահը։ Սերժ Սարգսյանի էլեկտորատը շատ բազմաշերտ է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը