Լրահոս

27.07.2015 21:32


Փախցրել է ավտոմեքենան և սրահից 10 դոլար, ակնոց և կրիչ գողացել

Փախցրել է ավտոմեքենան և սրահից 10 դոլար, ակնոց և կրիչ գողացել
Հունիսի 8-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1958 թ. ծնված Նուբար Զ.-ն և հայտնել, որ հունիսի 7-ի ժամը 21.00-ից հունիսի 8-ի ժամը 07.40-ն ընկած ժամանակահատվածում տան բակից փախցրել են «Հոնդա Սիերվի» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է Շերամի փողոցի թիվ 96/21 տան մոտ: Մեքենայի սրահից գողացել են 10 դոլար, ակնոց և կրիչ:
Ոստիկանության ծառայողները հուլիսի 26-ին, ժամը 09.10-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում գտնվող եկեղեցու մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Կ.-ին, ով խոստովանել է, որ ավտոմեքենան փախցրել և գողությունը կատարել է ինքը:
Տիգրան Կ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը