Լրահոս

27.07.2015 22:11


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին, ժամը 17.00-ին, «Պարվազ» մակնիշի մոտոցիկլետը Երևանի 16-րդ թաղաղամասի 26-րդ շենքի բակում կողաշրջվել է: Վարորդը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 00.30-ին, Արտաշատի խճուղու թիվ 7/1 հասցեի մոտ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածի բետոնե արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 20-ամյա երիտասարդ և հաղորդում տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 23.30-ից 23.59-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել է իր վարած հեծանիվին, որի վրայից ինքը վայր է ընկել և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 13.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեի դիմաց անհայտ ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով 5-ամյա ուղևորը գլխով հարվածել է ավտոբուսի երկաթե ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի ձկնաբուծարանի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին: Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիռա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և «Օպել Զաֆիռա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Առինջ-Գետարգել ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողե արգելապատնեշին: Վարորդը «վերին վերջույթի սալջարդ և կտրտած վերքեր» ախտորոշմամբ դեպքի վայրում «շտապօգնության» կողմից ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին` ՀՀ ՊՆ ՌՈ մոտ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ը շրջվել է: Վարորդները և «ԶԻԼ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 19.45-ին, մեղայականով ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 55-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիսի Քրիստափորի փողոցում իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 160-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրահեռացման առվակը: Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Հաղթանակ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել Օմեգա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը