Լրահոս

28.07.2015 06:49


Կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը

Կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը

Հուլիսի 28-ին, ժամը 00.42-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը, կա երկու տուժած, որից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Վարորդ Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը