Աշխարհ

29.07.2015 13:59


Թուրքիայում նավթատար է պայթեցվել

Թուրքիայում նավթատար է պայթեցվել

Թուրքիա իրաքյան նավթը հասցնող Քիրքուք-Յումուրթալըք նավթատարը Շըրնաք նահանգի տարածքում՝ Ջիզրե քաղաքից 5 կմ հեռավորության վրա, պայթեցվել է։ Ինչպես նշում է «РИА Новости»–ին, այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

Նա հավելել է, որ ահաբեկչությունից անմիջապես հետո նավթատար փակվել է, սակայն դա երկրում էներգակիրների պակասի չի հանգեցրել։

«Ինչպես այս, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ օբյեկտներում իրականացված նախորդ ահաբեկչություններն ապացուցում են, որ ահաբեկիչները փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը