Լրահոս

30.07.2015 18:17


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 29-30-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 8-րդ փողոցում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք, Ջրվեժ թաղամասի «Սուրբ Ծիրանավոր» եկեղեցու մոտակայքում` 1000 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ Հեռուստաաշտարակի մոտակայքում` 1 հա, Հաղթանակ կամրջի մոտակայքում` 1000 քմ, «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում` 1500 քմ, Քանաքեռի երկաթգծի կայարանի մոտակայքում` 2000 քմ, Քանաքեռի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում` 3000 քմ, Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում` 400 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` «Արծվի» հուշարձանի մոտակայքում` 4000 քմ:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 8 դպրոցի մոտակայքում` 600 քմ, Քարաշամբ գյուղի վերջնամասում` 2 հա, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում` 600 քմ, Արզնու խճուղու թիվ 2 հասցեում` 300 քմ, Կոտայքի փողոցի 3-րդ նրբանցքում` 1200 քմ, Եղվարդ քաղաքի Թևոսյան փողոցում` 150 քմ, Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում՝ «Հրազդան ՀԷԿ»-ի մոտակայքում` 2 հա, Քասախ գյուղում` 7 հա, Արզական-Ալափարս գյուղերի խաչմերուկում` 6 հա, Պտղնի գյուղի մոտակայքում` 1 հա, Քարաշամբ գյուղից դեպի Արգել գյուղ տանող ավտոճանապարհին` 7000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վերևի թաղամասի թիվ 2 փողոցի մոտակայքում` 1.5 տ կուտակված խոտ, Բերդավան գյուղի մոտակայքում` մոտ 8 հա խոտածածկ տարածք, Արճիս գյուղի մոտակայքում` 500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում` 800 քմ, Վահրավար գյուղի «Ներսեսի» աղբյուրի մոտակայքում գտնվող անտառում` 7 հա, Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի մոտակայքում` 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շիրվանզադեի փողոցի վերջնամասում` 1000 քմ, էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտակայքում` 1000 քմ, Աղավնատուն գյուղի Ռ. Ավագյան փողոցում` 800 քմ, Փարաքար գյուղում՝ «Ռուբինա» ռեստորանային համալիրի մոտակայքում` 250 քմ, Աշտարակ–Ագարակ ավտոճանապարհի էլ. ցանցի մոտակայքում` 200 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղում` 2000 քմ, Աշտարակ–Օշական ավտոճանապարհի մոտակայքում` 5 հա, Աշտարակ–Փարպի ավտոճանապարհի գազալցակայանի մոտակայքում` 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվել է 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը