Աշխարհ

30.07.2015 10:00


Հայտնաբերվել է Հնդկական օվկիանոսում կորած «Boeing»–ի ենթադրյալ բեկորը

Հայտնաբերվել է Հնդկական օվկիանոսում կորած «Boeing»–ի ենթադրյալ բեկորը

Հնդկական օվկիանոսի՝ Մադագասկարից արևելք ընկած հատվածում հայտնաբերվել են չճանաչված ինքնաթիռի բեկորներ։ Այս մասին գրում է «CNN»–ը։

Նախնական տեղեկատվությամբ՝ գտնվել է օդանավի թևի մի մասը։ Դատելով բեկորների վիճակից՝ մասնագետները եզրակացրել են, որ դրանք երկար ժամանակ եղել են ծովային ջրում։

Փորձագետները ենթադրում են, որ բեկորները կարող են ավելի քան մեկ տարի առաջ Հնդկական օվկիանոսում կորած «Boeing MH370»–ի մասերը լինել։

Ներկայումս մասնագետները փորձում են ճանաչել ինքնաթիռը դրոշմով, որը տեսանելի է բեկորի վրա։

Հիշեցնենք՝ 2014թ. մարտին Կուալա–Լումպուրից Պեկին թռած ինքնաթիռը ենթադրաբար ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Օդանավում 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ կար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը