Լրահոս

30.07.2015 16:40


Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում

Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում

Նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շահբուզում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Փարաև Նամիգ Իմրան օղլուն մահացել է՝ նախնական վարկածով՝ արևահարումից։

Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ նմանատիպ պատճառով մահացել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ժամկետային Իման Իմանովը։ Աղբյուրը նշում էր, որ 1990-ին ծնված Իմանովը մահացել է արևահարումից։ Ավելի ուշ, սակայն, Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նախ խոստովանելով զինծառայողի մահվան դեպքը, այնուհետև նշելով, որ նա մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի ուռուցքից։

Մանրամասները՝ «Ռազմինֆոյում»։

Այս խորագրի վերջին նյութերը