Լրահոս

31.07.2015 09:49


Հրդեհ է բռնկվել Ավանի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում

Հրդեհ է բռնկվել Ավանի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում

Հուլիսի 30-ին, ժամը 17.28-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի թիվ 15 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.51-ին, մարվել՝ 17.59-ին: Թ. Ա.-ին պատկանող բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել է սառնարանը, և մասամբ ջերմահարվել է գույքը:

Այս խորագրի վերջին նյութերը