Լրահոս

31.07.2015 17:10


Գաջի գործարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք և տնակ

Գաջի գործարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք և տնակ

Հուլիսի 30-ին, ժամը 21.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցում՝ նոր գաջի գործարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք և տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.32-ին, մարվել՝ 22.37-ին:

Այրվել է ոչ բնակելի տնակի փայտե երեսպատումը (10 քմ) և մոտ 200 քմ խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը