Լրահոս

31.07.2015 14:59


Ահազանգ է ստացվել, որ Տարոնցի փողոցի շենքի նկուղում պայթուցիկ սարք է տեղադրված

Ահազանգ է ստացվել, որ Տարոնցի փողոցի շենքի նկուղում պայթուցիկ սարք է տեղադրված

Հուլիսի 31-ին՝ ժամը 13.25-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 14 շենքի նկուղում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է Տարոնցի փողոցի անցուղու թիվ 14 շենքի նկուղում:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը