Լրահոս

01.08.2015 08:38


ՃՏՊ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին

ՃՏՊ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին

Օգոստոսի 1-ին, ժամը 02.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր- Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր - Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Կ. Ղ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի 32 ՏՕ 317 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ ժամը 04.00-ին` ուղղել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը