Աշխարհ

01.08.2015 09:51


Բեն Լադենի ընտանիքի անդամներն ավիավթարի զոհ են դարձել (տեսանյութ)

Բեն Լադենի ընտանիքի անդամներն ավիավթարի զոհ են դարձել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի հարավում «Embraer Phenom 300» օդանավի վթարի զոհ են դարձել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է «НТВ»-ն։

Օդանավը Միլանից թռչելիս է եղել Բլեկբուշ օդանավակայան, որտեղ վայրէջքի ժամանակ ընկել է ավտոշուկայի վրա: Զոհվել են օդաչուն և երեք ուղևորները՝ բեն Լադենի խորթ մայրը՝ Ռաջա Հաշիմը, խորթ քույրը՝ Սանա բեն Լադենը, և նրա ամուսինը՝ Զուհաիր Հաշիմը:

Զոհվածի հարազատներին իր ցավակցություններն է հայտնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նաիֆ բեն Աբդել Ազիզը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը