Լրահոս

01.08.2015 15:11


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 31-ից Օգոստոսի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Թբիլիսյան խճուղի թիվ 43 հասցեում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում այրվել է 8000 քմ խոտածածկ տարածք, Թումանյան թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 170 ավագ դպրոցի մոտակայքում` 5000 քմ, Թումանյան թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 170 ավագ դպրոցի մոտակայքում` 1600 քմ, բուսածածկույթ, Դավիթ Բեկի փողոցում գտնվող Հայորդաց տան (Պիոներ պալատ) մոտակայքում` 800 քմ, Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող «Սպիտակ» գործարար, գիտական և մարզաառողջարարական համալիրի բակում` 500 քմ, Շրջանային փողոցի թիվ 217 շենքի մոտակայքում` 2000 քմ, Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում` 600 քմ, Վարդանանց փողոցի թիվ 65 հասցեում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մոտակայքում` 1500 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի սանմաքրման գրասենյակի բակում` 2000 քմ, Նատի թաղամասի 3-րդ փողոցի մոտակայքում` 1 հա, Զովունի գյուղում գտնվող թիվ N զորամասի մոտակայքում` 500 քմ բուսածածկույթ, Նոր գյուղի գերեզմանատան տարածքում` 12 հա, Նոր Հաճն քաղաքում գտնվող հուշարձանի մոտակայքում` 400 քմ, խոտածածկ տարածք, Արտամետ գյուղի տներից մեկի անասնագոմի տանիքում` 1500 քմ, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում գտնվող «Իդեալ» խանութի մոտակայքում` 2500 քմ, «Եղվարդ Համալիր» ՍՊԸ-ի տարածքում` 2000 քմ, Նուռնուսի ամառանոցների մոտակայքում` 2000 քմ բուսածածկույթ, Շիրակի մարզի Քեթի գյուղի 4-րդ փողոցում` 100 հակ անասնակեր, Տուֆաշեն-Պեմզաշեն գյուղերի միջանկյալ հատվածում` 1 հա, Կառնուտ-Ախուրյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 5000 քմ ցորենի հնձած արտ, Երևան-Արտաշատ ավտոճանա¬պարհին՝ գազալցակայանի մոտակայքում` 6000 քմ, Արարատի մարզի Դալար գյուղի գերեզմանատանը` 1000 քմ, Լոռու մարզի Ճոճկան գյուղին հարակից արոտավայրում` 8 Արարատյան զանգվածում գտնվող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մոտակայքում 8 հա, Ստեփանավան քաղաքի Թելմանի փողոցում` 2500 քմ, Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 7 հասցեում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 36-րդ փողոցում` 1000 քմ, Մ.Օհանջանյան փողոցում` 1500 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Թամանցիների փողոցում` թիվ 2 դպրոցի մոտակայքում` 3000 քմ, Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում` 2500 քմ, և 35 հատ արքայանարնջի տնկիներ, Այգեհովիտ գյուղում գտնվող փոստի մոտակայքում` 3 հա և 13000 քմ խաղողի այգի, Սպիտակ - Գյումրի ավտոճա-նապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 32-րդ կմ-ում` 6000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը