Աշխարհ

01.08.2015 11:03


Էշը գործարարին օգնել է գտնել ինքնաթիռից ընկած հեռախոսը (տեսանյութ)

Էշը գործարարին օգնել է գտնել ինքնաթիռից ընկած հեռախոսը (տեսանյութ)

Տեխասցի գործարար Բեն Ուիլսոնն իր սեփական ինքնաթիռով գործի բերմամբ Հյուսթոնից Կիկապու թռչելիս չի նկատել, որ օդանավի դուռն ամուր փակված չէ։ Արդյունքում՝ նրա iPhon–ը 2,8 կմ բարձրությունից ընկել է ցած։ «Times Record News»–ը հայտնում է, որ կորած հեռախոսը գտնել Ուիլսոնին օգնել է էշը։

Հեռախոսի վրա տեղադրված է եղել «Find My iPhone» համակարգը, որն օգնում է տերերին իրենց բջջայինը գտնել աշխարհի յուրաքանչյուր կետում։ Դրա միջոցով էլ պարզվել է, որ հեռախոսը վայր է ընկել Տեխասի Ջոփլին գյուղում։ Անցնելով մոտ 100 կմ՝ գործարարը գյուղի ճանապարհին տեսել է իրեն ուշադրությամբ զննող էշին։ Երբ տղամարդը թռել է արգելապատնեշի վրայով, էշը լուռ սկսել է քայլել։ Գործարարը հետևել է նրան և մի քանի վայրկյան անց սաղարթախիտ ծառի տակ հայտանաբերել է իր բջջային հեռախոսը։

Ի դեպ, պարզվել է, որ ավելի քան 3 կմ բարձրությունից վայր ընկնելով՝ հեռախոսը գրեթե վնասված չի եղել։ Միայն թեթև քերծվել է անկյուններում, իսկ մարտկոցը դուրս է թռած եղել հարվածից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը