Աշխարհ

01.08.2015 14:03


Հոլիվուդյան ռեժիսորը կոտրել է ողնաշարը Հարիսոն Ֆորդին փրկելիս

Հոլիվուդյան ռեժիսորը կոտրել է ողնաշարը Հարիսոն Ֆորդին փրկելիս

«Աստղային պատերազմներ. դրվագ 7՝ ուժի զարթոնք» ֆիլմի նկարահանումների ժամանակ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյ Աբրամսը կոտրել է ողնաշարը՝ փորձելով դերասան Հարիսոն Ֆորդին փրկել նրա վրա ընկնող դեկորից՝ տիեզերական նավի դռնից։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Դրանից հետո երկար ժամանակ Աբրամսը վերնաշապկի տակից հատուկ սեղմիրան է կրել, սակայն բացի բժիշկներից՝ այդ մասին ուրիշ ոչ ոք չի իմացել։

Ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ռեժիսորը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին։

Հարիսոն Ֆորդը ևս դիմել է բժշկի. նրա ոտքն էր վնասվել։ Լոնդոնում դերասանին վիրահատության են ենթարկել, ինչից հետո Ֆորդը մի քանի ամիս գիպսով և ձեռնափայտով էր քայլում։

Նշվում է, որ ֆիլմի նկարահանումներն, այդուհանդերձ, ավարտվել են սահմանված ժամկետում։ Այն էկրաններ դուրս կգա 2015թ. դեկտեմբերի 18–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը