Լրահոս

02.08.2015 10:52


Այրվել է «Մերսեդես E140»–ի շարժիչի հատվածը

Այրվել է «Մերսեդես E140»–ի շարժիչի հատվածը

Օգոստոսի 1-ին ` ժամը 20.34-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Հակոբյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես E140» մակնիշի 30 OD 002 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը