Լրահոս

03.08.2015 00:03


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով
Ուշադրություն
Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը