Լրահոս

03.08.2015 07:47


Խոշոր հրդեհ Նորք Մարաշում

Խոշոր հրդեհ Նորք Մարաշում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 21.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 17-րդ փողոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.40-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը և ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.04-ին, մարվել` 22.12-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և աղբ:

Այս խորագրի վերջին նյութերը