Աշխարհ

03.08.2015 10:23


Դոնալդ Թրամփն ազատել է իր գլխավոր խորհրդականին ռասիստական արտահայտությունների պատճառով

Դոնալդ Թրամփն ազատել է իր գլխավոր խորհրդականին ռասիստական արտահայտությունների պատճառով

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփն ազատել է իր գլխավոր խորհրդականին «Ֆեյսբուք» սոցցանցում ռասիստական արտահայտություններ հրապարակելու համար։ Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է «Bloomberg»–ի թղթակիցը։

Տեղեկատվությունն արդեն հաստատել է Թրամփի նախընտրական արշավի ղեկավարը։

«CNN»–ի փոխանցմամբ՝ Սեմ Նյունբերգը ռասիստական հաղորդագրություններ է հրապարակել 2007–ին։ Սակայն ինքը խորհրդականը հերքում է այդ տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը