Աշխարհ

03.08.2015 10:51


Լատվիան իր սահմանների մոտ ռուսական ռազմանավեր է նկատել

Լատվիան իր սահմանների մոտ ռուսական ռազմանավեր է նկատել

Լատվիայի ԶՈւ–ն երկրի բացառիկ տնտեսական գոտում՝ սահմանից քիչ հեռու, ՌԴ ռազմածովային նավատորմի նավեր է նկատել։

Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ռազմական գերատեսչությունը հայտնել է «Թվիթթերի» իր էջում։

«Զինված ուժերն օգոստոսի 2–ին Լատվիայից 5 ծովային մղոն հեռավորությամբ հավաստանշել են «Վիկտոր Կոնեցկի» նավը, որը քաշում էր ՌԴ ՌԾ նավատորմին պատկանող «Ալեքսանդր Օվուխով» ականադիր նավը»,–ասվում է հաղորդագրությունում։

Հուլիսի վերջին ևս Լատվիայի ԶՈւ–ն երկրի սահմանին մոտ ռուսական ռազմական ինքնաթիռներ ու նավ էր նկատել։ Ինչպես հաղորդվում է, Բալթյան ծովի չեզոք ջրերում նկատված պարեկային ինքնաթիռները նույնականանում էին ՌԴ ՌՕՈւ երկու Ան–124 և մեկ Իլ–76 ինքնաթիռների հետ։ Բացի այդ, լատվիական բացառիկ տնտեսական գոտում նկատվել է ռուսական «Մերկուրի» նավը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը