Քաղաքական

03.08.2015 11:47


Զոհ Ադրբեջանի բանակում

Զոհ Ադրբեջանի բանակում

2015-ի օգոստոսի լույս 1-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծում, գրանցվել է մարտական կորուստ։ Տեղեկություն, որի մասին տեղ չի գտել ադրբեջանական պաշտոնական լրահոսում, հայտնում է «razm.info»–ն։

Տեղեկության համաձայն՝ Շաքիից զորակոչված ժամկետային զինծառայող Իսմայիլով Սարխանը (İsmayılov Sərxan) ընկել է հայկական գնդակից շփման գծի Ֆիզուլու հատվածում։

Այս մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։ Իսմայիլովի մահվան մասին սոցցանցերում գրել է նաև մեկ այլ աղբյուր՝ սպանվածի եղբայրը՝ նշելով, որ հարազատներին ՊՆ-ից հայտնել են, թե նա ինքնասպան է եղել, սակայն թույլ չեն տվել տեսնել և անձամբ զննել դիակը։ Սպանվածի եղբայրը տարակուսանք է հայտնել, թե Իսմայիլովն ուներ ինքնասպան լինելու պատճառ, իսկ նրա զորացրմանը մնացել էր 2 ամիս։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը