Լրահոս

04.08.2015 19:11


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 3-4-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես
՝
Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 շենքի մոտակայքում այրվել է 200 քմ, Հրազդանի կիրճում` «Գետափ» ռեստորանի մոտակայքում՝ 500 քմ, Աճառյան փողոցի «Տեխնիկական ֆուտբոլի ակադեմիայի» մոտակայքում՝ 300 քմ, Արցախի պողոտայի թիվ 57 հասցեում` «Լաքոներկեր» ԲԲԸ-ի գործարանի տարածքում՝ 200 քմ, Հաղթանակի կամրջի տակ՝ 100 քմ, Ա. Միկոյան փողոցի 109/8 հասցեում գտնվող ՀՀ ՏԿԱԻՆ շենքի մոտակայքում՝ 200 քմ, ՀԱԹ Բ3 թաղամասում գտնվող ֆուտբոլի դպրոցի մոտ՝ 1000 քմ, Նոր Նորքի 4-րդ զանգվածի երաժշտական դպրոցի մոտ՝ 800 քմ, Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում՝ 5000 քմ, Տերյան-Սարալանջ փողոցների խաչմերուկում՝ 100 քմ, Խուդյակովի փողոցում՝ 120 քմ, Մ. Բաբաջանյան փողոցում՝ 2000 քմ, Ներքին Չարբախում՝ զինակոչիկների հավաքակայանի մոտակայքում՝ 8 հա խոտածածկույթ՝ 7 օջախով, Շրջանցիկ թունելի տներից մեկի մոտակայքում՝ 2000 քմ, «Նոյ» թաղամասում՝ 3000 քմ, Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Այնթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում այրվել է 1300 քմ, Արագածոտնի մարզի Վարդենիկ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ 300 հակ կուտակված խոտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ 350 քմ, 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասում՝ 3 հա, Արզնու խճուղում` «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում՝ 100 քմ, Բալահովիտ գյուղում՝ 400 քմ, Գետամեջ գյուղի ամառանոցներում՝ 4000 քմ, Զովք գյուղի մոտակայքում՝ 2 հա, Արզնի գյուղի թիվ 4 ամառանոցում՝ 20 հա, Կամարիս գյուղի 8-րդ փողոցում՝ 300 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի 5-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ 4000 քմ, Մարմաշեն գյուղի սկզբնամասում՝ 6000 քմ, Սյունիքի մարզի Նորավան գյուղում՝ 1 հա, Արծվանիկ գյուղի սկզբնամասում՝ 2000 քմ, Նորաշենիկ գյուղի սկզբնամասում` սարալանջին՝ 10 հա, Տավուշի մարզի Զորական գյուղի դաշտերում՝ 40 հա, Սևքար գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 500 քմ խոտածածկույթ և 800 կգ անասնակեր, Բերդավան գյուղի դաշտերում՝ 200 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ գյուղի միջանկյալ տարածքում՝ 2 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը