Աշխարհ

04.08.2015 18:15


Ուկրաինացին մեքենան լիցքավորում է իր տան գազի վառարանով (լուսանկար, տեսանյութ)

Ուկրաինացին մեքենան լիցքավորում է իր տան գազի վառարանով (լուսանկար, տեսանյութ)

Ուշագրավ տեսանյութ է հայտնվել «YouTube»-ում, որտեղ երևում է, թե ինչպես է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Պերովի բուլվարում գտնվող շենքի բնակիչներից մեկը լիցքավորում ավտոմեքենան իր բնակարանում գտնվող գազային վառարանի օգնությամբ:

Հրապարակված տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, իսկ գյուտարարի հարևանները բողոքում են, որ շենքի մուտքից գազի ուժեղ հոտ է գալիս, և նրանք վախենում են պայթունից: Հարևանները հայտնել են նաև, որ դիմել են ոստիկանություն, սակայն խնդիրը որևէ լուծում այդպես էլ չի ստացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը