Լրահոս

04.08.2015 18:35


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 3-ին, ժամը 00.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցի և Նորք-Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 00.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մասիսի Երևանյան և 4-րդ փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի 1-ին փողոցի թիվ 29 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Վաղարշապատի Սբ. Մարիաննա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Աուդի A-4» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 84-րդ կմ-ին «Հոնդա ՍՌ-Վ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի աջակողմյան հատվածի կամրջի բետոնե հենասյանը:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց ուղեմաս և բախվել ճանապարհի աջակողմյան հողաթմբին:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին «Դայվո» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Իջևան-Բերդ ճանապարհի 30-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 40 մ գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը