Լրահոս

05.08.2015 10:50


Շիրակի մարզում քամին վնասներ է հասցրել

Շիրակի մարզում քամին վնասներ է հասցրել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 20.24-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում քամուց վնասվել են գյուղի մի քանի տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են մոտ 120 տան և մոտ 80 անասնագոմի տանիքներ:

***

Օգոստոսի 4-ին՝ ժամը 20.24-ին, ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 115 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Շահումյան փողոցի Մ. Մ.-ի թիվ 115 տան տանիքը (մոտ 50 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը