Տնտեսական

12.08.2015 18:20


Ուժը կորցրած են ճանաչվել «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ լիցենզիաները

Ուժը կորցրած են ճանաչվել «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ լիցենզիաները

Ուժը կորցրած է ճանաչվել «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ տրամադրված «դրամական փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» լիցենզիաների գործունեությունը, «Տանդեմ Տրանսֆերս» Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը, դադարեցվել է Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը

Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 11-ի որոշումով գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների համար որպես պատասխանատվության միջոց ուժը կորցրած է ճանաչվել «ՏԱՆԴԵՄ ՓԵՅՄԻՆԹՍ» ՍՊԸ (ք. Երեւան, Արշակունյաց 41 վարչական մասնաշենքի 3-րդ հարկ) տրամադրված «Դրամական փոխանցումներ իրականացնելու» և «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» թիվ 7 և թիվ 3 լիցենզիաների գործունեությունը (տրված 16.10.2007թ.), «Տանդեմ Տրանսֆերս» Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը (տրված 04.12.2013թ), ինչպես նաև Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը (տրված 29.10.2013թ.) համարվել է դադարեցված:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից «ՏԱՆԴԵՄ ՓԵՅՄԻՆԹՍ» ՍՊԸ զրկվում է վճարահաշվարկայինծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից՝ միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները:

ԿԲհասարակայնությանհետկապերիծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը