Կարծիք

18.08.2015 15:40


Ե՛վ դատավորներին, և՛ բազարը վարող անձին նշանակում է միևնույն մարդը

Ե՛վ դատավորներին, և՛ բազարը վարող անձին նշանակում է միևնույն մարդը

«Հարսնաքար -2» գործով մի քանի մտքեր, որոնք իմ կարծիքով արժի քննարկել:
-------------------------------------
Ո՞ւմ համար է գաղտնիք, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա և ո՞ւմ համար է գաղտնիք, որ երբ լուրջ ֆինանսական վեճ է լինում, ապա դիմում են կրիմինալ աշխարհի հեղինակություններին և շատ դեպքերում դա միակ տարբերակն է հարցերը լուծելու համար:
Ո՞մ համար է գաղտնիք, որ երբ ֆինանսական վեճի կողմերը հանդիսանում են իշխող խմբի անդամերը, ապա վեճը լուծվում է բազարի միջոցով և բազարը վարում է նման գործերի համար նշանակված հատուկ լիազոր անձը:
Հայաստանի պայմաններում ամենահետաքրքիրն այն է, որ և՛ դատավորներին, և՛ բազարը վարող անձին նշանակում է միևնույն մարդը` լավ գիտեք, թե ով է այդ անձը: Այսինքն, ըստ էության երկու «դատական համակարգերն» էլ լեգիտիմ են առկա իրականությունում:
Նաև մի հետաքրքիր նյուանս. և՛ իրավապահ մարմինները, և՛ւ բազարը վարողները հարցերը լուծում են միևնույն մեթոդներով` ծեծ ու ջարդ: Ռուբեն Հայրապետյանի դատը ավելի ցավոտ է, սակայն առանց երկարատև քաշքշոցների և չեմ զարմանա, որ այդ «դատական պրոցեսն» ի վերջո ավելի էժան է:
Հիմա առաջանում է հարց, արդյոք վերջերս տեղի ունեցած դեպքի միակ պատասխանատուն Ռուբեն Հայրապետյա՞նն է, որը կատարում էր իր վրա դրված գործառույթը, թե՞ ողջ գործող համակարգ: Չեմ զարմանա, որ եթե հակառակը լիներ` «Տարոն Էյր»–ը պարտք լիներ «Էյր Արմենիա»–ին, ապա վերջինս նույնպես դիմելու էր Ռուբեն Հայրապետյանին, որ իր փողերը ստանար: Եվ պատահական չի, որ տուժող կողմը դիմել է Սերժ Սարգսյանին, այսինքն հաջորդ` վճռաբեկ «դատական ատյանին»: Այսինքն ճանաչել են հարցերը լուծելու նման «դատարանի» լեգիտիմությունը: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանի ինչ գործն է նման հարցերով զբաղվելը:
Ասածս ինչ է, խնդիրը Ռուբեն Հայրապետյանը չի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը