Աշխարհ

27.08.2015 17:17


ՌԴ ԱԳՆ. «Վրաստանում ՆԱՏՕ–ի կենտրոնի բացումը սադրիչ քաղաքականության շարունակությունն է»

ՌԴ ԱԳՆ. «Վրաստանում ՆԱՏՕ–ի կենտրոնի բացումը սադրիչ քաղաքականության շարունակությունն է»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վրաստանում ՆԱՏՕ–ի ռազմաուսումնական կենտրոնի բացումը սադրիչ քաղաքականության շարունակություն է անվանել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Վրաստանում ՆԱՏՕ–ի հետ համատեղ նախապատրաստաման և գնահատման կենտրոն է բացվել։ Այնտեղ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ վարժանքներ և պարապմունքներ են իրականացվելու։ Մենք դա գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն՝ աշխարհաքաղաքական ազդեցության ծավալման ուղղությամբ»,–ասել է նա։

Զախարովան հայտարարել է, որ նման կենտրոնի տեղակայումը Վրաստանում լրջորեն կապակայունացնի անվտանգության գործոնը ողջ տարածաշրջանում։

«Интерфакс»–ի փոխանցմամբ էլ, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ համատեղ այդ կենտրոնը կնպաստի ոչ միայն վրաց զինվորականների պատրաստամանը, այլ նաև՝ դաշինքի և վերջինի գործընկեր երկրների։

Իսկ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ այդ կենտրոնը սպառնալիք չի ներկայացնում «հարևան որևէ մի երկրի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը