Աշխարհ

28.08.2015 01:06


Օբամա. «Կրակոցներն ԱՄՆ–ում ահաբեկչություններից վտանգավոր են դառնում» (տեսանյութ)

Օբամա. «Կրակոցներն ԱՄՆ–ում ահաբեկչություններից վտանգավոր են դառնում» (տեսանյութ)

Հրազենի գործադրմամբ միջադեպերն ԱՄՆ–ում ահաբեկչություններից վտանգավոր են դառնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մեկնաբանելով Վիրջինիայում լրագրողների սպանության վերջին դեպքը։

«Մենք գիտենք, որ կրակոցներով ավարտվող միջադեպերից մեր երկրում ավելի շատ մարդ է մահանում, քան ահաբեկչություններից»,–Օբամայի խոսքերն է մեջբերում ТАСС–ը։

Օբաման նաև հավելել է, որ նման միջադեպերը չափից ավելի հաճախակի են սկսել կրկնվել, ինչի պատճառներից մեկն էլ չափազանց մեծ քանակությամբ զենքի առկայությունն է ԱՄՆ քաղաքացիների մոտ։

Վիճակագրության համաձայն՝ ամեն 5–րդ ամերիկացին զենք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը