Լրահոս

29.08.2015 20:47


Հերմոն գյուղում կարկուտ է տեղացել

Հերմոն գյուղում կարկուտ է տեղացել

Օգոստոսի 29-ին, ժամը 17.07-ին ՏԿԱԻՆ–ում տեղակատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ժամը 16.30-ից մինչև ժամը 17.00-ն տեղացել է կարկուտ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը