Լրահոս

31.08.2015 13:21


Հրդեհ է տեղի ունեցել անասնագոմի տանիքում

Հրդեհ է տեղի ունեցել անասնագոմի տանիքում

Օգոստոսի 31-ին, ժամը 02.59-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կուրթան գյուղի 4-րդ փողոցի թիվ 18 տան մոտակա անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել՝ 05.40-ին:

Մասամբ այրվել է Խ. Գ.-ին պատկանող անասնագոմի առաստաղը (մոտ 20 քմ), տանիքը (մոտ 40 քմ) և 200 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը