Աշխարհ

31.08.2015 08:36


Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մտադրության մասին

Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մտադրության մասին

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, «MTV»–ի մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ ընտրվել։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն։

«Պատրաստվում եմ թեկնածությունս առաջադրել 2020 թվականին»,–ասել է նա մրցանակաբաշխության ուղիղ եթերում։

Հաղորդավար Մայլի Սայրուսն էլ հավելել է, որ պատրաստվում էր ընտրություններում պաշտպանել Դոնալդ Թրամփի թեկնածությունը (վերջինը մասնակցում է 2016թ. ընտրապայքարին), սակայն այժմ կդառնա Քանյե Ուեսթի կողմնակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը