Լրահոս

01.09.2015 04:11


Սպառնացել է պայթեցնել Ջերմուկում գտնվող շենքը

Սպառնացել է պայթեցնել Ջերմուկում գտնվող շենքը

Օգոստոսի 31-ին, ժամը 23.11–ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է պայթեցնել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 21 շենքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1982 թ. ծնված Մ. Ա.-ը փակվել է թիվ 21 շենքի բնակարաններից մեկում և սպառնում է պայթեցնել այն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են շենքի գազամատակարարումը:

Հրշեջ-փրկարարների և ոստիկանների բանակցությունների արդյունքում ժամը 23.39-ին քաղաքացին բնակարանի դուռը բացել է:

Այս խորագրի վերջին նյութերը