Լրահոս

01.09.2015 08:29


Սևանա լճի հանրային լողափի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Սևանա լճի հանրային լողափի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02.33-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափի տարածքում` ավազների մեջ, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 24 OT 720 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը