Աշխարհ

01.09.2015 16:23


Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշչևսկին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Газета.Ru»–ն՝ վկայակոչելով «112 Украина»–ին։

Փոխվարչապետը հրաժարականի որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» դուրս է եկել կառավարող կոալիցիայից և անցել ընդդիմության շարքերը։

Վոշչևսկին փոխվարչապետ էր նշանակվել հենց այդ կուսակցության քվոտայով։

«Կոալիցիայից դուրս գալն Արմատական խմբակցության ընդհանուր որոշումն է, և այն ընդունվել է միաձայն»,–ասել է նա։

Ավելի վաղ Լյաշկոն էլ հայտարարել էր, որ իրենք այլևս կոալիցիայում մնալու հնարավորություն չեն տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը