Աշխարհ

02.09.2015 19:42


Ծովակատվի «սելֆին» հուզել է համացանցը (լուսանկարներ)

Ծովակատվի «սելֆին» հուզել է համացանցը (լուսանկարներ)

Համացանցում մեծ տարածում է գտել հուզիչ մի լուսանկար, որում Ավտրալիայում ապրող ծովակատուն պատկերված է պինգվինների ֆոնին։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ լուսանկարը «սելֆի» է հիշեցնում, ինչի համար էլ հայտնի է դարձել համացանցի օգտատերերի շրջանում։

Իրականում, սակայն, ընկերասեր կաթնասունին լուսանկարել է բրիտանացի լուսանկարիչ Ինգեր Վան Դեյքը։

Էկզոտիկ կենդանիներին լուսանկարելու համար կինը թռել է ենթաանտարկտիկական Մաքքուորի կղզի։

«Դա անհավատալի էր. ես գտնվում էի արգելոցում՝ ռեյնջերների ուղեկցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ այստեղ բավական հազվադեպ են հանդիպում՝ պինգվիններն ու ծովակատուները մեզանից ընդհանրապես չէին վախենում։ Ինձ հաձջողվեց կիպ մոտենալ նրանցից մեկին»,–պատմել է Վան Դեյքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը