Լրահոս

02.09.2015 15:05


Բագրատունյաց պողոտայում այրվել է հյուրասենյակը` գույքով

Բագրատունյաց պողոտայում այրվել է հյուրասենյակը` գույքով

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 16 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.39-ին, մարվել ` 09.42-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում:

Այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 6 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը