Լրահոս

03.09.2015 16:10


Վերելակում քաղաքացիներ են մնացել

Վերելակում քաղաքացիներ են մնացել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել 1955 թ. ծնված Ա. Վ.-ին: Հրշեջ-փրկարարները բնակչին հանձնել են շտապ օգնության աշխատակիցներին:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 153 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը