Լրահոս

03.09.2015 20:52


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 2-ից 3-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 2-ից 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, յուրացման` 2, ապօրինի ծառահատման` 3, շորթման, մաքսանենգության և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը