Քաղաքական

03.09.2015 19:09


Ուորլիք. «Առաջարկում ենք հրադադարի ռեժիմի պահպանման բարենպաստ պայմաններ ստեղծել»

Ուորլիք. «Առաջարկում ենք հրադադարի ռեժիմի պահպանման բարենպաստ պայմաններ ստեղծել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առաջարկում ենք հրադադարի ռեժիմի պահպանման բարենպաստ պայմաններ ստեղծել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

«Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի խիստ պահպանման կոչեր են արել: Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,-ասել է Ուորլիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը