Լրահոս

04.09.2015 08:45


Իջևան-Բերդ ավտոճանապարհի մոտակայքում այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա

Իջևան-Բերդ ավտոճանապարհի մոտակայքում այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02.16-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Կայանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.45-ին, մարվել՝ 03.52-ին:

Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան և հարակից 30 քմ խոտածածկույթը:

Այս խորագրի վերջին նյութերը