Աշխարհ

04.09.2015 09:45


Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Իրաք և Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ մանդատը

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Իրաք և Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ մանդատը

Թուրքական խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է փաստաթղթի վավերականության ժամկետը, որը թույլատրում է զորքեր մտցնել Սիրիա և Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Թուրքիան չի պատրաստվում ցամաքային գործողություն սկսել, քանի դեռ անմիջական սպառնալիք չկա ազգային անվտանգության նկատմամբ։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ թուրքական ավիացիան միացավ ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ ԱՄՆ գլխավորությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը