Լրահոս

04.09.2015 19:20


Դատապարտյալի համար բերված հանձնուքից հայտնաբերվել է փոշեզանգված (լուսանկարներ)

Դատապարտյալի համար բերված հանձնուքից հայտնաբերվել է փոշեզանգված (լուսանկարներ)

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ.-ին կարճաժամկետ տեսակցության նպատակով այցելած ընկերոջ` Գ. Մ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 18,6 գրամ ընդհանուր քաշով, փաթեթավորված կանաչ բուսական զանգված և 8,3 գրամ ընդհանուր քաշով, հատ-հատ փաթեթավորված 12 դարչնականաչավուն կոշտ զանգվածներ:

* * *

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ի համար քաղաքացի Մ. Վ.-ի կողմից բերված հանձնուքի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 կտոր խմորեղեն, որոնցից յուրաքանչյուրի շերտերի միջնամասում առկա է եղել սպիտակ դառնահամ փոշեզանգված:

Վերոբերյալ զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը