Լրահոս

05.09.2015 07:45


Երևանում հայտնաբերվել է օձ

Երևանում հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.44-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը