Լրահոս

05.09.2015 08:19


Լենինգրադյան փողոցում բախվել են «Օպել Աստրա»–ն և «Լեքսուս GX»–ը

Լենինգրադյան փողոցում բախվել են «Օպել Աստրա»–ն և «Լեքսուս GX»–ը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 VO 051 և «Լեքսուս GX» մակնիշի 054 GO պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Օպել»-ի վարորդ` 1975 թ. ծնված Ա. Ղ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը