Աշխարհ

05.09.2015 10:15


Մերկելի խոսքերից հուզված աղջնակի բնակության ժամկետը Գերմանիայում երկարացվել է

Մերկելի խոսքերից հուզված աղջնակի բնակության ժամկետը Գերմանիայում երկարացվել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերից հուզված պաղեստինցի աղջնակի բնակության ժամկետը Գերմանիայում երկարաձգվել է մինչև 2016թ. մարտ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Փախստականների հետ հանդիպմանը Մերկելն ասել էր, որ ոչ բոլոր ներգաղթյլաները կարող են մնալ Գերմանիայում, և նրանցից շատերը կարտաքսվեն երկրից։ Դրանից հետո պաղեստինցի աղջնակը սկսել էր արտասվել։

«Իհարկե, դուք շատ հաճելի մարդիկ եք, բայց մենք չենք կարող բոլոր ներգաղթյալներին ասել՝ եկե՛ք Գերմանիա։ Ոմանք ստիպված կլինեն լքել երկիրը»,–ասել էր Մերկելը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի հեղինակությունը կտրուկ ընկել է ներգաղթյալների խնդրի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը