Աշխարհ

05.09.2015 18:36


«Samsung»–ը կատարելագործել է լվացքի մեքենան. հավելյալ դուռ է ավելացել (լուսանկար)

«Samsung»–ը կատարելագործել է լվացքի մեքենան. հավելյալ դուռ է ավելացել (լուսանկար)

Հանրահայտ «Samsung» ընկերությունը շարունակում է իրագործել սպառողների ցանկությունները: Բեռլինում կայացած «IFA 2015» ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է լվացքի մեքենա, որը հնարավորություն է տալիս ավելացնել շորերն անմիջապես լվացքի ընթացքում։ Այս մասին հաղորդվում է «Samsung»-ի պաշտոնական բլոգում։

Նշվում է, որ վիճակագրության համաձայն` եվրոպական սպառողների մոտ 90%-ը կյանքում գոնե մեկ անգամ ցանկություն է հայտնել ավելացնել լվացքի համար նախատեսված շորերը լվացքը սկսելուց հետո: Սակայն մեքենայի դիմացի մասում գտնվող դռան պատճառով դա անհնար էր։ Այդ իսկ պատճառով «Samsung»-ի «WW8500 AddWash» լվացքի մեքենայի վրա հավելյալ դուռ է ավելացել, ինչը հնարավորություն կտա ավելացնել շորերը հենց լվացքի ընթացքում:

Բացի այդ, նոր մոդելը կարող է սինխրոնիզացվել «Android» և «iOS» պլատֆորմների վրա աշխատող սմարթֆոնների վրա և նամակներ ուղարկել, օրինակ, այն մասին, որ լվացքն ավարտվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը